Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ո՞վ է մեղավոր Քոչարյանի «երկար լեզվի» համար

Ո՞վ է մեղավոր Քոչարյանի «երկար լեզվի» համար
08.01.2014 | 17:39

2010-ին Հայաստանի ընդդիմությունը ՀՀ հազարավոր քաղաքացիների ստորագրած` «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցն ուղարկել էր Հաագայի դատարան: Այնուհետև Հաագայի դատարանի դատախազի գրասենյակը ՀԱԿ դաշինքի գրասենյակ նամակ-ծանուցում էր ուղարկել, որում ասվում էր, թե հայցը պատշաճ կերպով գրանցվել է գրասենյակի հաղորդումների ռեգիստրում, և դատարանը այն կուսումնասիրի համաձայն միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուսի դրույթների: Այստեղ, իհարկե, մի խնդիր կա` Հայաստանը ստորագրել, սակայն մինչ այժմ չի վավերացրել Հռոմի ստատուսը: Անցել է երեք տարուց ավելի: Ռոբերտ Քոչարյանը, ում իշխանության տարիներին կատարվել են բազմաթիվ աղմկահարույց քաղաքական սպանություններ, ով հիմք դրեց պետական միջոցների թալանին, ում օրոք սկիզբ դրվեց կանաչ տարածքների համատարած ոչնչացմանն ու բետոնացմանը, ով Երևանի բնակչության մի որոշակի հատվածի փողոց շպրտեց և նրանց լացի ու արյան վրա դեգեներատ շենքեր կառուցեց, վերջապես, ում օրոք Հայաստանի պատմության մեջ երկու խոշոր ու աննախադեպ զանգվածային գնդակահարություն եղավ` 1999-ի հոկտեմբերի 27-ին և 2008-ի մարտի 1-ին, այդ նույն Քոչարյանն այսօր դեռ խոսում է: Ո՞վ է մեղավոր նրա «երկար լեզվի» համար: Ընդդիմությունն ինչի՞ն է սպասում, որ Հաագայի դատարանը կքննի՞ Քոչարյանի գործը, թե՞ այն կծալի, մի կողմ կդնի` քաղաքական հարմար պահի նույն Քոչարյանի աչքը խոթելու համար: Գործող իշխանությունը կամ դրա մի հատվածը, հայտնի է, որ կապված է Քոչարյանի հետ ինչ-ինչ թելերով: Սա նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ Քոչարյանի` երբեմն-երբեմն պասիվ ակտիվացմանը իշխանական օթյակներից արձագանք չի լինելու: Իսկ ընդդիմությա՞ն: Արդյո՞ք ընդդիմությունն իրեն բավարարված է զգում, երբ գործող իշխանության քննադատության հեղինակը ՀՀ արյունոտ էջերի կնքահայր Քոչարյանն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ